Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչը կուզեիք փոխել ՀՀ սահմանադրության մեջ. Սփյուռքի եւ Հայաստանի հայերը իրենց սրտի ցանկություններն ու առաջարկները կարող են ներկայացնել քարտուղարություն

Փետրվար 16,2022 12:54

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստն էր: Խորհրդի անդամները որոշեցին սահմանադրական փոփոխությունների մասին այսպիսի հարցադրմամբ դիմել սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ ժողովրդին՝ «Ի՞նչ կուզեիք փոխել ՀՀ սահմանադրության մեջ եւ ինչո՞ւ»: Մարդիկ կարող են իրենց առաջարկները ներկայացնել քարտուղարությանը:

Չի բացառվում, որ երեխաներն առաջարկեն, օրինակ, որ պետությունն իրենց ամեն տարի հեծանիվ նվիրի ու դա ամրագրվի Սահմանադրությամբ, ուստի առաջարկվեց միայն ռացիոնալ առաջարկները դարձնել քննարկման առարկա:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այն օրվանից, ինչ հայտարարվել է խորհրդի մասին, իրեն մոտենում են խելացի մարդիկ, պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, ասում են՝ շատ լավ կլինի, որ սա անեք, ու ինքը այդ խելացի մտքերը չի կարողանում հավաքել, լավ կլինի, որ հարթակ լինի ու այդ բոլոր խելացի կարծիքները հավաքվեն:

Առաջարկների մեջ մարդիկ պետք է նշեն իրենց կոնտակտները:

Կարեն Անդրեասյանն ասաց. «Կարող է անանուն լինել, բայց հուսամ դա չի չարաշահվի թշնամի պետություններից, կարող է այնպես ստացվի, որ այլ պետության ներկայացուցիչները փորձեն մասնակցել ՀՀ սահմանադրության փոփոխությանը»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ «spam»-ից պաշտպանվելու էլեկտրոնային մեխանիզմներ կան, այդ մեխանիզմները կներդնեն: Մեծ հաշվով կարող է հայի անուն-ազգանունով այլ մարդ հանդես գա, ի՞նչ իմանան` ով է:

Առաջարկ եղավ, որ անձամբ թղթի վրա բերեն առաջարկները, Անդրեասյանը զգուշացավ՝ վտանգ եմ տեսնում, որ մարդիկ գան արդարադատության նախարարություն ու կաթվածահար անեն նախարարության աշխատանքները:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 25-ին, այդ նիստին կմասնակցի նաեւ Մարդու իրավունքների նոր պաշտպանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28