Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր քայլերը պետք է լինեն թիրախային ու ժամանակին, հեռահար մտածված, այլ ոչ թե թույլ տալով կոպիտ սխալներ` ասել, թե դա անիրատեսական լուծում է. ՄԻՊ

Փետրվար 16,2022 11:24

Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը պետք է օգտագործել, որ ուժեղացնենք դրանց վերջ տալու և նրանց հեռացնելու գործը, բայց մեր քայլերը պետք է լինեն թիրախային ու ժամանակին, հեռահար մտածված, այլ ոչ թե թույլ տալով կոպիտ սխալներ` ասել, թե դա անիրատեսական լուծում է:

Ադրբեջանական հանցավոր արարքներով մեր բնակիչներին պատճառվում են լուրջ զրկանքներ ամեն օր` անվտանգությանն սպառնալիքներին ավելացնելով սոցիալական խնդիրները:

Գեղարքունիքում, օրինակ, մի շարք գյուղեր ընդհանրապես զրկվել են ջրից, կոպիտ խախտված են մարդկանց իրավունքները:

Ադրբեջանական զինված ծառայողները մեր գյուղերի հարևանությամբ արձակում են կրակոցներ, բացահայտ խոչընդոտում են, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, վաստակեն ընտանիքի եկամուտը:

Մեր իրավունքների երաշխիքները պետք է ստեղծենք ինքներս:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերջին փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում. այն կներկայացնենք միջազգային ատյաններում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28