Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը. նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020-ին՝ 36 հազար 170: Հայաստանում մահացել են ավելի շատ թվով տղամարդիկ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից:
Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։