Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից եւ Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:
Այդպիսի մարդկանց թիվն անցնում է 300-ից, եւ այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մինչեւ հիմա, Ալիեւի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը»,-դեռ նախորդ տարվա ապրիլին նշել էր պատգամավոր Թովմասյանը։
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Նա նշեց. «…Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ ավում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։