Aravot.am-ի ստացված տեղեկություններով 2015 թվականի ընթացքում Լոռու մարզի Օձուն գյուղի Հ. Օձնեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Ա. Ա.-ի գիտությամբ եւ մասնակցությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաեւ Լոռու մարզպետարանի համապատասխան ղեկավար անձին խոշոր չափերով կաշառք տալու, վերջինիս կողմից ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, գույքը որպես մետաղի ջարդոն ձեւակերպելու եւ խոտանելու միջոցով դպրոցի հաշվեկշռից դուրս են գրվել եւ յուրացման եղանակով հափշտակվել են երեք բեռնատար, կցասայլն ու կուլտիվատորը: Դպրոցին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Մարզպետարանի նշված անձի ինքնությունը դեռեւս անհայտ է:
Բացի այդ, Ա. Ա.-ն իր որդուն հրամանագրել է որպես նույն դպրոցի բանվոր: Սակայն վերջինիս փաստացի աշխատանքի չի հաճախել, մինչդեռ մայրը յուրացրել է 2012 թվականի օգոստոսի 31-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի համար վերջինիս անվամբ փոխանցված ընդհանուր 4.383.179 դրամ գումարը:
Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ