Ռուսաստանաբնակ արմատներով հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Դոհայում մեկնարկած ATP մրցաշարի մեկնարկային տուրում 1 ժամ 27 րոպեում երկու սեթում 7:6, 6:3 հաշվով հաղթել է ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին եւ սպասում է երկրորդ շրջանում իր մրցակցին: Վերգինի անունը պարզ կլինի բելգիացի Դավիդ Գոֆֆենի եւ ֆինն Էմիլ Ռուուսուվուորիի դիմակայության ավարտից հետո:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $1071030 է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ