Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի» հյուրանոցում 24 սենյակ է ամրագրել, օգտվել գիշերակացից ու խաբելով՝ հեռացել

Փետրվար 15,2022 23:13

Aravot.am-ի տեղեկություններով, Ա․Մ․-ն, ձևանալով որպես  «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի աշխատակից և խաղերի կազմակերպիչ, այցելել է Գյումրու  կենտրոնական հատվածներից մեկում՝ Տեքստիլագործների թաղամասում գտնվող  «Գյումրի» հյուրանոց ու մեծ վնասներ հասցրել տիրոջը։

Նա 2019թ. հունիսի 12-ից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում  խաղերին մասնակցող երեխաների համար ամրագրել  է 24 հյուրանոցային համարներ՝ օգտվելով գիշերակացից, օրական 3 անգամ սնվելու ծառայություններից՝ հյուրանոցատիրոջը  պատճառելով  4.204.000 դրամի վնաս:

Ա.Մ․-ն հիմնադրամի տնօրենի անունից և հիմնադրամի ռեկվիզիտներով կեղծ գրություն է ներկայացրել հյուրանոց, որ հիմնադրամը պարտավորվում է վճարել նշված գումարը, սակայն տարբեր պատճառաբանություններով  խուսափել է հյուրանոցին պարտք մնացած գումարը վճարելուց։

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այն է՝ Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով։

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28