Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում բաժանվում էին, որ կեսուր, զոքանչ խառնվում էին ընտանեկան գործերին, հիմա, որ՝ ամուսինները խաղամոլ են». Փաստաբան

Փետրվար 15,2022 23:03

Հայաստանում, ըստ որոշ տվյալների, նախորդ տարի բուքմեյքերական ընկերությունները, հետագա տեքստում նաև՝ ղումարբազներ, ՀՀ քաղաքացիներից 140 միլիոն դոլարի շահույթ են ստացել։ Այսինքն, ղումարբազությամբ հարյուր քառասուն միլիոն դոլար են կրել մի երկրի քաղաքացուց, որի երրորդ քաղաքացին աղքատ է, իսկ տասերորդը քաղցած է քնում։

Արձանագրում եմ որպես իրավապաշտպան, որ Հայաստանում ինքնասպանություն գործած անձանց շրջանում բազմաթիվ են այն անձինք, ովքեր իրենց բիզնեսը, տունը կորցրել են ղումարբազությամբ։

Արձանագրում եմ որպես փաստաբան, որ եթե նախկինում բաժանվում էին, որ կեսուր, զոքանչ խառնվում էին ընտանեկան գործերին, վերջին շրջանում ամուսնալուծվում են, քանի որ ամուսինները խաղամոլ են։

Նայեք ձեր շրջապատում քանի-քանիսն են դարձել խաղամոլ և կորցրել պաշտոն, ընտանիք, արհեստ ու արվեստ։

Պետական լիազոր մարմինները, եթե ղումարբազների վճարած հարկերից լավ են զգում, ապա պետք է սթափվեն դրանց թողած կործանարար հետևանքներից։

Անհրաժեշտ է  անհապաղ՝

  1. Օրենքի ուժով արգելել համացանցային ղումարբազությունը, իսկ զանցողներին ենթարկել քրեական պատասխանատվության։
  2. Պարտավորեցնել բուքմեյքերական ընկերություններին հաշվառել բոլոր խրոնիկ խաղամոլներին, քանի որ նրանք հիվանդ են և օրենքի ուժով պետք է բուժվեն, և արգելել նրանց մուտքը տվյալ հիմնարկներ։
  3. Արգելել բուքմեյքերական ընկերություններին նիսյա խաղադրույքներ վերցնելը, իսկ զանցող ղումարբազներին ենթարկել քրեական պատասխանատվության։

 

Լևոն Բաղդասարյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28