Լրահոս
Օրվա լրահոսը

50 հազար դրամական տուգանք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին

Փետրվար 15,2022 21:00

«Աննա Դանիբեկյանը որոշել է տուգանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին»,- քիչ առաջ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ ի նշան բողոքի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Հայկ Ալումյանը լքեցին նիստերի դահլիճը: Նրանք պահանջում էին, որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանի մեղադրանքը:

Մինչդեռ Աննա Դանիբեկյանը որոշեց սանկցիա կիրառել նրանց նկատմամբ: Էլինա Սահակովան մասնավորապես հայտնում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։ Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28