Օրեր առաջ ՝ փետրվարի 10-ին, «Առավոտ» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք բերել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առավոտ»-ի տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե 3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը ոչնչացվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում