Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում՝ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր

Փետրվար 15,2022 20:03

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։

Քննարկվել են փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը։ Նիստի քննարկմանն է  ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Օրակարգում ներառված են նաև  պատգամավորական հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվելու է ԱԺ հերթական նիստ։

 

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովը նիստ է հրավիրել

Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր Մոսիյանը։ Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Կառավարության կողմից ևս ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից։

Այնուհետև Արթուր Մոսիյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցադրումներին և առաջարկել օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ներկայացնել կից օրենքների փաթեթով։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը,և այն դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։

 

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28