«Քիչ առաջ շինհրապարակից հեռացվեց Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան»,-այս մասին տեղեկանում ենք «Ֆիզգորոդոկ Երեւան»-ի ֆեյսբուքյան էջից: «Ֆիզգորոդոկի» բնակիչները չեն բացառում, որ տեխնիկան հեռացնելու հարցում հիմք են հանդիսացել նախաձեռնող խմբի վեր հանած բացահայտումները, որոնցով թաղամասի բնակիչները դիմել էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, նաեւ Երեւանի քաղաքապետին:
Հիշեցնենք, որ արդեն քանի ամիս է «Ֆիզգորոդոկ» կոչվող գիտավանի բնակիչները պայքարում են իրենց թաղամասում կառուցվող բազմահարկ բազմաբնակարան շենքի շինարարության դեմ՝ նշելով, որ կառուցապատումն անօրինական է:
Բողոքի ցույցի ընթացքում գիտավանի բնակիչները բերման էին ենթարկվում: Նրանցից ոմանք նաեւ հացադուլ էին հայտարարել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ