Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը «Անադոլու» պարբերականին տված հարցազրույցում «հիանալի նորություն» է անվանել հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը:
«Հիանալի նորություն է: Մենք ողջունում ենք այն: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ հանդիպումներ են տեղի ունենում: Մեկը՝ Ռուսաստանում, մյուսը սպասվում է Վիեննայում: Եվ մենք կարող ենք խաղալ ցանկացած դեր հետին պլանում՝ տեսնելու ինչ է կատարվում: Բայց իսկապես այն, ինչ կատարվում է, ոգևորիչ է: Եվ հիմա նաև Ստամբուլից Երևան թռիչքներ են իրականացվում: Հիանալի նշան է»,- ասել է դեսպանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ