Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված քննարկում է անցկացվել

Փետրվար 15,2022 17:51

Այսօր՝ փետրվարի 15-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Արցախյան շարժման դերն ու նշանակությունը տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին։

Բացման խոսքում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նշել է, որ այսօր նույնպես առավել քան երբևէ պետք է լինել համախմբված և միասնական, որն իր հերթին անմիջապես կապված կլինի երկրի առաջընթացին ու կայունացմանը:

 

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն իր հերթին կարևորել է նման քննարկումների կազմակերպումը, մասնավորապես նշելով, որ նպատակը վերահաստատելն է այն, ինչ եղել է 34 տարի առաջ: Ավանեսովի խոսքով՝ թեման կարևոր նշանակություն ունի երիտասարդների համար:

«Շատ կարևոր է, որ մեր հակառակորդներին ցույց տանք, որ մեր որդեգրած քաղաքականությունից մեկ քայլ անգամ հետ չենք գնա: Պատահական չէ, որ մեր օրերում կան նախաձեռնող խմբեր, որոնց հիմքում ընկած է 88-ի գաղափարախոսությունը: Կարևոր դասը, որ պետք է քաղենք շարժումից՝ համախմբված և մեկ գաղափարի շուրջ համախմբվելն է: Շարժումը հենց դրանով է հաջողել 1988-ին»,-նշել է Հովիկ Ավանեսովը:

Քննարկմանը մասնակցում էին Արցախյան շարժման ակտիվիստներ, պատմաբաններ, Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28