«Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ հանգամանքները դատական նիստում ապացույցների հետազոտման շրջանակում քննարկվելու են»,- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Հարցին՝ Վարդան Օսկանյանը առերեսվել կամ հարցաքննվե՞լ է և ի՞նչ կարգավիճակ ունի, Գևորգ Բաղդասարյանը պատասխանեց. «Հարցաքննվել է: Այս գործով վկայի կարգավիճակ ունի»:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջնորդությամբ դիմել է Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին օժանդակել նրան:
Լրագրողների հետ զրույցում Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ նաև պաշտպանական կողմի այն պնդումներին, որ մեղադրանքը նրանց համար հասկանալի չէ: Նա ասաց. «Տարածված տակտիկա կա: Ինչքան էլ բացատրես, չհասկանան: Օրինակ՝ կարելի է ասել, թե ո՞ր տոմարով է, որ գրված է 2008 թվական: Գործում նկարագրված է, թե ով, ում, ինչքան է փոխանցել, ով ինչքան է ստացել: Այնպես որ, մեղադրանքը հասկանալի չլինելը շատ վատ փաստարկ էր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ