«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ