Հակամարտություններն անջնջելի հետք են թողնում երեխաների կյանքում, փոխում են նրանց ճակատագիրը: Իսկ հաճախ դրանց բացասական ազդեցությունը պահպանվում է հակամարտության ավարտից տևական ժամանակ անց:
👉Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ շարունակելով արձագանքել Ղարաբաղյան հակամարտության սրացմանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2021թ. հուլիս ամսից մեկնարկել է «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը:
Այն իրականացվում է 5 մարզերի 10 համայնքներում, որոնցից 5-ը՝ սահմանամերձ են, 5-ը՝ տեղահանված երեխաներին հյուրընկալած համայնքներ: Սահմանամերձ համայնքներից ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի Մեծ Մասրիկ և Վարդենիս, Սյունիքի Տեղ, Գեղանուշ համայնքները և Սյունիք գյուղը: Տեղահանված երեխաներին հյուրընկալած ևս 5 համայնք՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մազերում են: Ծրագրում ընդգրկվել է 7-13 տարեկան 500 երեխա, յուրաքանչյուր համայնքից՝ 50-ը:
Կարդացեք նաև
10-ամյա Մելինեն հակամարտության սրացման հետևանքով ընտանիքի հետ հեռացել է հայրենի Շահումյան գյուղից և հաստատվել Հրազդան քաղաքում: Հաճախում է Վ. Սարյանի անվան թ. 11 հիմնական դպրոց: Դասերից հետո գալիս է Ժպիտների ակումբ՝ դասերը պատրաստելու և հասակակիցների հետ խաղալու:
– Այստեղ լավ է, ուրախ է անցնում: Սիրում եմ հատկապես դասապատրաստումը, հատկապես՝ մաթեմատիկան: Բայց կարոտել եմ Շահումյանը, ուզում եմ վերադառնալ մեր տուն:
Հայկական Կարմիր խաչի ընկերություն