«Սա իմ բողոքի ակցիան է: Դատավարությանը պիտի մի օր սկսվի նմանվել դատավարության, թե՝ ոչ»,-Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ լքելով դատական նիստերի դահլիճը: Նա պահանջեց, որպեսզի նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանի մեղադրանքը:
Սակայն նախագահող դատավորն ասաց, որ նման պարտավորություն չունի ինքը, ոչ էլ կարող է պարտադրել դատախազներին: Ուստի պաշտպանը որոշեց լքել դատական նիստը: «Ես ընդամենը պահանջում եմ պարզաբանել դատախազի կողմից ընթերցված մեղադրանքը։ Ի նշան բողոքի դատարանի գործողություններից՝ ես ներկա չեմ գտնվում այսօրվա նիստին։ Առաջին օրվանից այս դատավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի դատական պրոցեսի հետ, բացի ինտերիերից», – հայտարարեց Ալումյանը։ «Դուք պաշտպանելու հնարավորություն չեք տալիս», – իր հերթին ասաց Խուդոյանը։

Hearings of the RA Second President Robert Kocharyan’s and Armen Gevorgyan case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District
Դատավորն արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճն առանց դատարանի թույլտվության։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպանների նկատմամբ: Աննա Դանիբեկյանն ասաց, որ ինքն իր նախաձեռնությամբ է անհրաժեշտ համարում անդրադառնալ պաշտպանների վարքագծին դահլիճում: Ու միանգամից լքեց դատարանի դահլիճը՝ գնալով խորհրդակցական սենյակ:
Քիչ անց կողմերը տեղեկացվեցին, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ 17.50-ին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ