ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Ստոլթենբերգը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Լավ զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք անդրադարձանք տարածաշրջանային անվտանգությանը և Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական կուտակումներին, այդ թվում էներգետիկ շուկայի վրա ազդեցությանը: Շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին գազի մատակարարումներն ավելացնելու և Եվրոպայի համար հուսալի էներգետիկ մատակարար լինելու համար»,- գրել է Ստոլթենբերգը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստոլթենբերգն ու Ալիևը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների զարգացումից, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Ուկրաինայի շուրջ ընթացող իրավիճակի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ