Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հակադարձել պարոն Սերժ Սարգսյանին` դուք սխալվեցիք, Նիկոլը ճիշտ չէր». Խաչիկ Մանուկյան

Փետրվար 15,2022 15:22

«Փորձում են իրական դավաճաններին կոծկել եւ ինչ-որ ողորմելի խումբ ներկայացնել, թե տեսեք` սրանց պատճառով ենք տանուլ ենք տվել, մեր հաղթանակն ենք կորցրել։ Իրականում դրանք այն տեսակներն էին, որ անգամ իրենց տեսածը չեն կարող լրջորեն փոխանցել»,-«Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` խոսելով այն հաղորդագրության մասին, թե փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:

«Դրանք ինչպե՞ս կարող են լրտեսություն անել, իհարկե որեւէ արդարացում չունեն այդ լրտեսները, բայց ես հիմա հասկանում եմ, որ այս մանր ձկներով խնդիրը չի լուծվելու եւ ոչ էլ գլխավոր դավաճաններն են պատասխանը տալու: Ես վերջերս ավելի լուրջ խնդրի ականատես եղա, քանի որ չեմ կարողանում հետեւել դրա (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) ելույթներին, ձայնը չեմ կարողանում լսել, համացանցից տեղեկացա, որ ասել է, թե պատկերացում չունեի, որ հոսանքը կթանկանա եւ այլն: Ու հիմա սուտ խոստումներ է տվել, շարունակությունն էլ լինելու է այսպես` ես պատկերացում չունեի, որ պատերազմն էսպես է լինում, որ մարդիկ իրենց սպանում են, պատկերացում չունեի, որ բարեկիրթ Ալիեւը կհարձակվի: Սիրողական մակարդակով մեկին բերել ենք, ու հիմա մանր լրտեսիկներով փորձում են ինչ-որ խնդիրներ ներկայացնել: Եթե սա է բացահայտումը, հասկանալի է, որ որեւէ միտվածություն չկա իրական հանցագործներին ցույց տալու եւ ցանկություն ու հնարավորություն էլ չունեն»,- ասաց Խաչիկ Մանուկյանը:

Ապա հավելեց. «Ուզում եմ հետ գնալ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի… Ուզում եմ հակադարձել պարոն Սերժ Սարգսյանին, դուք սխալվեցիք, Նիկոլը ճիշտ չէր…Նա եկավ, այսպես շարունակվեց, սխալը սխալի վրա դնելով…Շատերն ինձ ասում են՝ դու նախկիններից գո՞հ ես, որ այսպես հիմա ներկայացնում ես: Այսինքն ի՞նչ է ստացվում, որ եթե նախկինում մի մերժելի վիճակ, երեւույթ եղել է, ուրեմն պիտի հանդուրժե՞նք մերժելիության ներկայիս տեղատարափը… Եթե մի հանցանք եղել է, պիտի հիմա է; հանցանքների տեղատարափը հանդուրժե՞նք` վկայակոչելով նախկինը…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28