Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ իրենց կյանքի ընթացքում ինչ-որ մի բան պե՞տք է ձեռք բերեին, թե՞ չպետք է ձեռք բերեին». Սեյրան Օհանյանը՝ Մոնումենտի դղյակների մասին

Փետրվար 15,2022 14:40

«Այն, որ բանակում թալան է եղել, որ որոշ մարդիկ Մոնումենտում շքեղ դղյակներ ունեն, դա փաստ է: Բայց դա բոլորին չի վերաբերում: Ես ափսոսում եմ, որ շատերը մեր աչքի առաջ դա անում էին, մենք խելոք նստած էինք, մեզ ուշադրություն դարձնող էլ չկար, իմ սերնդից տասնյակ տարիներով տուն չի կարողանում ստանալ, բայց մարդիկ, այո, դղյակներ էին կառուցում»,- Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպիսի ուշագրավ հայտարարություն էր արել:

 

Նա զղջում է, որ ժամանակին լռել է. «Ես սխալվել եմ, որ ժամանակին այդ նույն գողին, ոչ այդքան խելացի բարձր ուսադիրներով զինվորականին ապացուցում էի, որ այսինչ բանը այսպես չի կարելի, ծիծաղում էր իմ վրա, ես էդ պահին չեմ տվել դեմքին իմ գրած ապացույցները ու թողել դուրս եկել: Այո, ես դրա համար փոշմանել եմ ու զղջացել եմ իմ կյանքում: Դա իմ ամենամեծ սխալն է եղել… 25 տարի բանակում եմ եղել, հասցրել եմ կուտակել մի քանի հատ լավ զենք, որովհետեւ զենքի սիրահար եմ, լավ գրադարան՝ 3000 կտոր ռազմամասնագիտական ու մի քանի հատ լավ գրիչ: Սա է իմ հարստությունը»:

Այս առնչությամբ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցինք՝ կիսո՞ւմ է Արծրուն Հովհաննիսյանի գնահատականները՝ բանակում թալանի մասին: Նա պատասխանեց. «Այսինքն, տվյալ անձնավորությունը բողոքում է, թե ինչու ինքը հնարավորություն չի ունեցել թալանելո՞ւ»: Փոխանցեցինք՝ բողոքում է, թե ինչու են նախկինները թալանել, ինքը կողքից նայել է՝ Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ինքը ասում է՝ ես միայն սա ունեմ, ինչու հնարավորություն չի ունեցել թալանելու: Ինքը ուզում է ասել, որ ես արդար եմ եղել: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր իրենց ծառայության ընթացքում արդար եւ ազնիվ են եղել»:

Իշխանությունը մատնացույց է անում Մոնումենտի դղյակները ու հանրության շրջանում այս հարցադրումն է՝ ինչքանո՞վ է հնարավոր զինվորական լինել, գործին նվիրյալ, առավոտից իրիկուն ծառայության մեջ լինել, բիզնեսներ չանել ու այդպիսի առանձնատներ կառուցել, դա տրամաբանության մեջ ինչքանո՞վ է տեղավորվում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գիտեք, ես երբեւիցե մարդկանց անձնական կյանքի մեջ չեմ մտնում: Կարծում եմ, որ գոյություն ունեն ընթացակարգեր ու այդ ընթացակարգերով ովքեր ինչ-որ տեղեկություններ ունեն, կարող են հայտնել, թող իրավապահները զբաղվեն: Բայց միեւնույն ժամանակ մարդիկ, որոնք այս երկիրն են պաշտպանել, մարդիկ, որոնք ամեն ինչ թողել են՝ խորհրդային բանակ, ամեն ինչ, թողել ու նետվել են առաջին գիծ, այսօր շատ շատերը, ովքեր չգիտեն ինչ է մարտի դաշտ, ինչ է բանակ՝ քննադատում են նրանց…Այդ մարդիկ իրենց կյանքի ընթացքում ինչ-որ մի բան պե՞տք է ձեռք բերեին, թե՞ չպետք է ձեռք բերեին: Ես չեմ ասում ինչ-որ միլիարդատեր դառնա, այլ յուրաքանչյուր անձնավորություն իր կյանքի ընթացքում ինչ-որ մի բան կուտակում է: Լինի քաղաքացիական անձնավորություն, լինի զինվորական՝ իրենց կյանքի ընթացքում ինչ-որ նյութական միջոցներ են կուտակում: Հասարակ բանվորը, կամ ավագ մասնագետը քաղծառայության, դասակի հրամանատարը այլ իրավիճակում են, բայց այլ իրավիճակում են մարդիկ, որոնք դառնում են վարչության պետ կամ զորամասի հրամանատար, իրենց կյանքով անցնում են, զուգընկեր են ունենում ընտանիք կազմում, ընտանիքն էլ է աշխատում, ծնողներն էլ օգնում, ինչ-որ մի բան ձեռք են բերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փոխանցեք, խնդրում եմ, արծրուն հովհաննիսյանին, որ իր ավելի մեծ սխալը («Դա իմ ամենամեծ սխալն է եղել») հետո է եղել, նիկոլի թիմի հետ 44 օր ստելը #հաղթելուենք: Եթե նա տեղյակ չէ դրան, դա մեր բոլորի մեղավորությունն է: Իսկ իր կյանքի ամենամեծ սխալը դեռ առջևում է` այդպիսի ստող “կադրերից” այսպիսի ստահակ իշխանական ոհմակը չի հրաժարվի, կօգտագործի մինչև վերջին շունչը, հետո կշպրտի դեն: Հայությունը հիմա էլ չի բացառում տեսնել իրեն ստի մեքենան աշխատացնող ոհմակի շարքերում:

  2. Garo says:

    Ասումա ընկերներս ինձ սիգար են նվիրում բիզնես դասի տոմս են նվիրում։
    Բա ուրիշներն էլ մի գուցե էլ ավելի լավ ընկերներ ունեն, բիզնես են նվիրում, իրենք էլ էտ բիզնեսի եկամուտով 500քմ մակերեսով տուն են սարքել։
    Հիմա ոնց եղավ, որ դու լավ ընկերություն ունեցող ես տղա ես իկ մյուսները թալանչի են՞

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28