Ս.թ. փետրվարի 10-ին դեսպան Մակունցը Նյու Յորք կատարած կարճատև այցի ընթացքում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայրապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որի ընթացքում,
ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերի, ԱՄՆ-ում՝ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հնարավոր և
պատշաճ ներկայացման վերաբերյալ հարցեր:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն