Ադրբեջանի դատախազությունը խոստացել է «ամենակարճ ժամկետներում» ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Քննչական գործողությունները շարունակվում են: Հարությունյանը, որը ներկայանում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», ամենակարճ ժամկետներում պատասխանատվության կենթարկվի օպերատիվ գերատեսչությունների և հատուկ ծառայությունների հետախուզական մարմինների կողմից»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Նեմաթ Ավազովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ