Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ