Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ի կարանտինային խցերն անմխիթար վիճակում են. այնտեղ անձանց պահելը վտանգավոր է նրանց առողջության համար»

Փետրվար 15,2022 11:16

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ դիտարկել են կարանտինային և 2-րդ հարկի մի քանի խցեր և արձանագրել, որ կարանտինային խցերն անմխիթար վիճակում են, առկա է խոնավություն, և այնտեղ գտնվելը վտանգավոր է անձանց առողջության համար:

Նկատել են նաև, որ 2-րդ հարկում դիտարկված բոլոր խցերի հատակները, բացի 29-րդ խցից, մասամբ կամ ամբողջությամբ սալիկապատ են, մինչդեռ 29-րդ խցի հատակը բետոնից է: Բացի այդ, դիտարկման պահին արձանագրել են, որ թեև այդ հարկի խցերը նոր են վերանորոգվել, սակայն 29-րդ խցի առաստաղից արդեն ջուր է կաթում, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի որոշ հատված: Ջուրը առաստաղից կաթում է խցի հատակին, ինչի հետևանքով հնարավոր է խցում խոնավության աստիճանը բարձրանա:

Հարցը քննարկվել է հիմնարկի պետի հետ, որը խցերում առկա տարբերությունը որևէ կերպ չի պարզաբանել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28