Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավիճակը կը ներառէ Շուշին եւ Հատրութը. իսկ այստեղ կրնան համընկնիլ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մօտեցումները. «Ազդակ»

Փետրվար 15,2022 10:09

Արցախեան ազատամարտի հերթական նշումները ընդհանրապէս փետրուար 20-ին են: Թուականը կը խորհրդանշէ Երեւանի զանգուածային բողոքներու շարքի սկիզբը: Ըստ էութեան, սակայն, շարժումը մեկնարկած է Արցախէն: Աւելի յստակ` Հատրութի ցոյցերն են, որոնք հասած են Ստեփանակերտ, այնտեղէն անցնելու համար Երեւան, եւ ապա` սփիւռքի տարբեր երկիրներ:

Այս տարի նկատուեցաւ պետական յատուկ քաղաքական միտում փետրուար 12-ը նկատելու սկզբնակէտ` արցախեան ազատամարտեան շարժումին:

Պարզ է քաղաքական տրամաբանութիւնը այստեղ` Հատրութը հանրահռչակելու արցախեան ինքնորոշման իրաւունքի իրագործման գործընթացի մեկնարկակէտ: Պետական այս մօտեցումը կը խօսի արցախեան հակամարտութեան լուծման համար հայկական կողմի որդեգրելիք նոր հայեցակարգի անհրաժեշտութեան մասին: Հատրութի եւ Շուշիի ապաբռնագրաւումը (տէօքուփացիա) արդէն շրջանառուող հիմնադրոյթ է հայկական կողմի պահանջներուն մէջ:

Հայկական կողմի պահանջներու համատեղման խնդիր կայ նաեւ միջազգային ընտանիքին հետ: ԵԱՀԿ-ի շրջանակները եւ յատկապէս եռանախագահող երկիրներէն Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան կը շարունակեն շեշտել, որ արցախեան հակամարտութիւնը չէ աւարտած եւ կարգավիճակի հարցը չէ լուծուած: Նոյնը նուազ շեշտակիութեամբ կը յայտարարէ Մոսկուան:

Յենելով այս յայտարարութեան վրայ` հայկական կողմը պարտի Ազրպէյճանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը յետաձգել: Պայմանաւորել միայն Արցախի կարգավիճակի ճշդումով: Իսկ կարգավիճակը կը վերաբերի արցախեան տարածքներուն, որոնցմէ Շուշին եւ Հատրութը կը շարունակեն գրաւուած մնալ:

Հիմա ուրեմն, հայկական դիւանագիտութեան թիւ մէկ խնդիրին կը վերածուի միջազգային ընտանիքին մօտ կեդրոնացած աշխատանք տանիլ` արցախեան տարածքներէն ազրպէյճանական զօրքերու հեռացման պահանջի ճնշումը զօրացնելու:

Կարգավիճակը կը ներառէ Շուշին եւ Հատրութը. իսկ այստեղ կրնան համընկնիլ հայկական կողմի եւ միջազգային ընտանիքի մօտեցումները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28