«Հանդիպման ընթացքում առաջարկեցի, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը».
«Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:
-Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախագահի պաշտոնակատարի առաջարկին:
– Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջարկեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով: Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին: Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը:
Նունե ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: