Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն ու դատավոր Արշակ Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ տեսակցելու Բորիս Բախշիյանին, սակայն հանդիպումը չի կայացել. «Փաստինֆո»

Փետրվար 14,2022 22:50

Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը՝ Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ ինքը և Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն այցելել են ՔԿՀ, սակայն Բորիս Բախշիյանին տեսակցել չի հաջողվել, պատվաստման հետ կապված խնդիրներ կային, հանդիպել են ՔԿՀ պետին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները։ Դատավորի համոզմամբ՝ դատական ակտ կայացնելու համար որևէ դատավորի նկատմամբ չի կարող առհասարակ որևէ կարգապահական վարույթ նախաձեռնել, քրեական հետապնդում հարուցելու մասին խոսելը միջազգային իրավունքի տեսանկյունից աբսուրդի դաշտից է։

«Փաստական հանգամանքների մեջ չխորանանք՝ հաշվի առնելով, որ նախաքննություն է իրականացվում։ Երևույթը շատ վատն է, դատավորի աշխատանքը կազմալուծող»,- նկատեց Վարդանյանը։

Դատավորների միության աջակցությունը պայմանավորված է նրանով, որ իրենց տեսանկյունով՝ այս պահին այդ հետապնդումն իրականացվել է կոնկրետ դատական ակտ կայացնելու համար, ընդ որում, 17 տարվա ընթացքում որևէ գործ այդ հոդվածի հատկանիշներով՝ հարուցված, նախաքննություն իրականացված չէ, այսինքն՝ չկա պրակտիկա, իսկ թե ինչու է կոնկրետ այս փուլում սկսվում՝ հատկապես այս փուլում և այդ դատավորի նկատմամբ՝ հարցեր են, որոնց պատասխանները դեռևս չկան։

Իսկ թե դա ինչպե՞ս կանդրադառնա դատական համակարգի, մյուս դատավորների վրա՝ Վարդանյանը նշեց, որ նման ռիսկեր առկա են, իր և իր ընկերների վրա որևէ ազդեցություն չի թողնելու, աշխատելու են նույն կերպ։

«Ընդհանուր առմամբ՝ նման ռիսկեր բովանդակում է։ Չի բացառվում, որ նման ներազդեցություն լինի, հետքեր թողնեն։ Եթե դատական ակտի համար մեղադրանք են առաջադրում, գործ են հարուցում, կալանավորում են, դա ենթադրում է, որ յուրաքանչյուր դատական ակտ կայացնելուց առաջ մի քանի անգամ դատավորը պետք է ավել մտածի՝ իրավապահների տեսադաշտում չհայտնվելու համար։ Եթե մինչ այդ մտածում էինք միայն դատական ակտի չբեկանման համատեքստում, հիմա կարծես թե ռիսկերը կրկնապատկվել, եռապատկվել են»,-եզրափակեց Վարդանյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28