Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի առաջին մրցաշարում այսօր հանգստյան օր է: Իսկ նախորդ օրը կայացած եզրափակիչներում Միացյալ Նահանգները ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան միեւնույն 1,5:0,5 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Լենյեր Դոմինգեսի եւ Ռիչարդ Ռապպորտի նկատմամբ ւ եզրափակչում միմյանց միջեւ հաղթողին որոշելու իրավունք նվաճեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ