Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանի երկու բողոքարկումն էլ դատարանը մերժեց

Փետրվար 14,2022 21:07

Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման եւ գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու դատական նիստը:

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով:

Նիստը վարող դատավոր Տիգրան Սիմոնյանը երկու բողոքարկումն էլ մերժեց, խոսքը՝ Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման եւ գրավի միջնորդության մասին է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28