Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք». Վահե Հակոբյանը՝ Մխիթար Զաքարյանին քննադատողներին

Փետրվար 14,2022 20:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերին որոշ անձինք, մեկը մյուսին շարունակելով, հարձակումների շարք են սկսել Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը մեր գործընկերն է, և միասին երկար տարիների ճանապարհ ենք անցել, ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Զաքարյանն այն անձն է, որը պատերազմ է անցել, մասնակցել է ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի։ Զաքարյանն այն անձն է, որը հալածվել է ու շարունակում է հալածվել այսօրվա իշխանությունների կողմից՝ իր քաղաքական հայացքների համար: Նա ազատորեն արտահայտում է իր տեսակետներն ու մոտեցումներն այսօր և ազատ է եղել դրանք արտահայտելու հարցում նաև մեր դաշինքի անդամ դառնալուց առաջ։

Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցը, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկը մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։

Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան թեկուզ միայն ընդդիմության հետ կապված, բայց «պատվերի շրջանակներում», որի միջոցով որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ, թիրախավորվում է կոնկրետ անձ․․․

Տպավորություն է, որ այս արշավն իրականացնողների բարոյական արժեքներն այլևս չունեն կարմիր գծեր և այսօր մեզ փորձում են իրենց ճղճիմ օրակարգերի մեջ ներքաշել։ Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք։

Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք։

Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28