Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է կանաչ պարտատոմսեր

Փետրվար 14,2022 18:01

Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ  դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տոկոսադրույքը դոլարային պարտատոմսերի դեպքում կազմում է 3.5 %, իսկ դրամային պարտատոմսերի դեպքում` 9.5 %: Պարտատոմսերի անվանական արժեքն է  100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ: Տեղեկացնենք նաև, որ արժեկտրոնների վճարման պարբերականությունը 3 ամիս է:

Կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «կանաչ ակտիվների» ֆինանսավորմանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես այնպիսի ծրագրերին, որոնք կապահովեն բնապահպանական հստակ ձեռքբերումներ՝ խթանելով անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն: Հավատարիմ մնալով էկոլոգիական ռիսկերի կառավարման քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակաբար ավելացնում է կանաչ ակտիվների պորտֆելը և ֆինանսավորում նախագծեր, որոնք ուղղված են երկարաժամկետ կայուն լուծուﬓերի մշակմանը:

Կենտրոնական բանկի կողմից գրանցված ծրագրային ազդագրին, դրա լրացումներին, ինչպես նաև թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ

իսկ դոլարային դեպքում` այստեղ

Տեղեկացնենք նաև, որ ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Հիշեցնենք, որ 2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց կանաչ պարտատոմսեր` 42 մլն եվրո ընդհանուր ծավալով:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28