Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրուսն ակտիվացել է․ Գյումրի բժշկական կենտրոնում դարձյալ բացվեց կորոնավիրուսային բաժանմունքը

Փետրվար 14,2022 17:53

Շիրակի մարզում կորոնավիրուսը բավական մեծ տարածում է գտել․ օրական նմուշառվող քաղաքացիների կեսից ավելիի թեստերի պատասխանները դրական են։ Սա հարկադրել է առողջապահության ոլորտի պատասխանատուներին վերաբացել Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը։

Բաժանմունքի վերաբացվելուն պես` ստացիոնար բուժման են տեղափոխվել 19 քաղաքացիներ, կեսը Լոռու մարզից, կեսն էլ Շիրակի մարզի տարբեր տեղանքներից։ Իսկ տրիաժ կենտրոնում այս պահին կան 15-ից ավելի հիվանդներ։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։

«Հիվանդները տարբեր տարիքի են, նրանց մոտ առկա է թոքաբորբ։ Չես կարող վստահորեն ասել՝ նրանց մոտ օմիկրոն շտա՞մն է, թե՞ դելտան»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների գերակշիռ մասը չէր ներկայացել ավագանու նիստին՝ հիվանդ լինելու պատճառով, Գյումրու համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի 30 աշխատակից էլ անաշխատունակության մեջ էին, նրանք միանգամից վարակվել էին կորոնավիրուսով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28