Փետրվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Խաշթառակ բնակավայրի վարչական տարածքից, որսագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55 և 38 տարեկան երկու տղամարդու՝ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 12,5 կգ ձուկ, ձուկ որսալու ցանց, էլեկտրաէներգիա արտադրող սարք, ռետինե համազգեստի ճտքավոր կոշիկներ, մետաղյա ցանց: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումներն իրենն են, ձկները որսացել է ինքը:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն