Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ–ն քննում է դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Փետրվար 14,2022 17:32

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, այն հիմքով, որ շուրջ 10 գործերով դատավոր Ռշտունին թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ ։

Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այդպիսի խախտումներից են եղել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը, դատական իշխանությունը վարկաբեկող և հանրության մոտ վստահությունը նվազեցնող վարքագիծը, գործերը ողջամիտ ժամկետում չքննելը։

Նախարարությունը պնդում է, որ Վազգեն Ռշտունին գործել է դիտավորությամբ, գիտակցել է իր կողմից դրսևորվող վարքագծի ապօրինությունը։

Ի պատասխան նախարարության ներկայացուցիչների պնդումների՝ դատավոր Ռշտունու ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեցին, թե արդյոք հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախարարությունն ուսումնասիրո՞ւմ է գործադիր իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, թե՞ արտակարգ դեպքեր է գրանցում միայն դատական իշխանության ներկայացուցիչների շրջանում։

Նախարարության ներկայացուցիչներն այդպես էլ չհայտնեցին իրենց կողմից հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների թվի, արդյունքների մասին։ Նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ուսումնասիրություններն իրականացվում են համապատասխան իրավական հիմքերով, այնուամենայնիվ, վիճակագրական տվյալներ չհնչեցին։

Հիշեցնենք նաև, որ վերջերս 8 դատավորներ հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ: Այդ դատավորներից մեկը Վազգեն Ռշտունին էր։

Նլլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28