Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան․ Փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է

Փետրվար 14,2022 17:23

Այսօր, փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ, որը միտված է տեսալսողական մեդիայի բնագավառում մասնագիտական էթիկայի պահպանմանը, էթիկայի կանոնների ընդունման, մշտական կատարելագործմանն ու ոչ խտրական կիրառմանը:

Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ․ էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։

Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է։

Նշենք, որ այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը Համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28