Aravot.am-ի տեղեկություններով, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանին (լուսանկարում): ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը:
Մասնավորապես Aravot.am-ի հարցին ի պատասխան` փոխանցեցին հետեւյալը. «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի մի շարք ղեկավար աշխատակիցներ ունեն մեղադրյալի կարգավիճակ, այդ թվում՝ նաեւ տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է»:
Քննչական կոմիտեից հավելեցին, որ տվյալ փուլում այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ