Հայաստանում բնակելի եւ հասարակական շենքերի համար սահմանված սեյսմակայունությունն, ըստ նորմատիվ ակտերի, 9 եւ ավելի բալ է, այս չափանիշն ընդունվել է հետխորհրդային Հայաստանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը։ Սակայն, Մարգարյանի ներկայացմամբ, շենքերն ունենում են մաշվածություն, բնակիչները տարբեր աշխատանքներ են անում եւ այլն․ «Այդ բոլորը պետք է հաշվարկվեն, բայց դա հեշտ գործ չէ։ Կա ընդհանուր միջինացված հաշվարկ։ Երբ ասում ենք՝ բալ, նրբություններ կան, ենթադրենք 7 մագնիտուդը 20 կիլոմետրի վրա մի բալ է, 10 կիլոմետրի վրա մեկ այլ բալ է»։
Թե մեր երկրում քանի հարկանի շենքեր կարելի է կառուցել, որպեսզի երկրաշարժերին դիմանան, Սոս Մարգարյանն ասաց՝ կարելի է կառուցել երկնաքեր, եթե կատարվում է ճիշտ հաշվարկ եւ նորմատիվ դաշտը պատրաստ է դրան, օրինակ՝ ԱՄՆ-ում եւ Ճապոնիային բարձր սեյսմիկ ակտիվ տարածքում կառուցում են երկնաքերեր։
Երեկ տեղի ունեցած երկրաշարժը Սպիտակից հետո, ըստ Սոս Մարգարյանի, մեր երկրի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղն էր՝ 5.4 մագնիտուդով, սրանից մի փոքր ավելի թույլը տեղի է ունեցել 1991-ին Գավառի մոտ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ