ՀՅ Դաշնակցության դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը, առ այն, որ վերջերս ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում ձերբակալվել է իբր Դաշնակցության «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատար:
Սույնով տեղեկացնում ենք, որ Դաշնակցությունը չունի և չի ունեցել «Հայդուկ» ջոկատ։ Հետևաբար, այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում առկա անձինք ՀՅ Դաշնակցության հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել։
Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել քրեորեն պատժելի այս արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում:
Անբարոյականություն է ուրանալ ՀՅ Դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձնազոհությունը ազատագրական պայքարում:
Կարդացեք նաև
Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը։
ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական ծառայություն