Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազինյանի հարցով բոյկոտի համար ընդդիմությանը պատժել են. «Տիգրան Աբրահամյանից 120 հազար են պահել, Գեղամից՝ 60 հազար, ինձանից՝ 90 հազար դրամ»

Փետրվար 14,2022 16:34

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո, երբ իմացավ, որ ընդդիմադիրները բոյկոտում են ու չեն մասնակցելու, հայտարարեց, որ նրանք թող մանդատները վայր դնեն, եթե չեն օգտագործելու մանդատը, աշխատավարձ են ստանում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա իրենց երազանքն է, որ մենք մանդատը վայր դնենք: Մենք իրենցից լավ ենք աշխատում, շատ ենք աշխատում: Ինչ վերաբերում է աշխատավարձը պահելուն, իրենք այդ տխրահռչակ փորձը ունեն՝ անցած ամիս Տիգրան Աբրահամյանից 120 հազար են պահել, Գեղամից՝ 60 հազար, ինձանից՝ 90 հազար՝ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին չմասնակցելու համար: Հանձնաժողովի փոխնախագահի հետ կապված այն նիստերը, որ մենք քաղաքական հայտարարությամբ բոյկոտում էինք, դրա համար պահում են: Դա խնդիր չի, ասեմ նրանց տեսակը: 44-օրյա պատերազմի օրերին իրենց ընկերները՝ վարչախմբի ներկայացուցիչները, խորհրդարանական կառավարող ուժի ներկայացուցիչները գործուղումային են ստացել՝ Արցախ մեկնելու համար ու այդ մարդիկ մեզ ուզում են բերել բարոյական դա՞շտ: Մենք մեզ շատ համեստ ենք պահում, շատ կիրթ ենք մեզ պահում, եկեք հասկանանք ով ինչ է անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28