«44 օր սուտ են խոսում, այսօր Արծրուն Հովհաննիսյանին են գովում: Ես դատավոր չեմ, բայց 44 օր Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգներով է ամբողջ հայ ժողովուրդը տեղեկացել: Այսօր Արծրուն Հովհաննիսյանը ոչ թե ներկայանալու է հանձնաժողովում բացատրություն տալու նույնիսկ հայտնի լուսանկարի շուրջ, այլ՝ փորձագետ է: Նույն Սամվել Բաբայանի մասին էին խոսում: Սամվել Բաբայանը որպես փորձագետ չի կարող լինել: Սամվել Բաբայանը ուղղակի պետք է կանչվի քննության, բայց նրանք ուզում են փորձագետ կարգել: Սամվել Բաբայանի խոսքերն են եղել, որ ԳՇ-ում, ՊՆ-ում այս ամիսներին փաստաթղթեր են փոխում»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների թեմայով իշխանական պատգամավորների մամուլի ասուլիսից հետո հրավիրած ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ մատնանշեց, որ քննիչ հանձնաժողովը պետք է զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարց քննարկի. «Դա Մելքոնյան Գագո՞ն պետք է քննարկի՝ թիկունքի գծով նախկին պե՞տը, թե՞ պատերազմի ժամանակ skype-ով ԶԼՄ-ներին ինչ-որ մեկնաբանություններ տվող Մելքոնյան Գագոն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ