🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. փետրվարի 7-13-ը (2022թ․)
☑️ Սևանա լճի մակարդակը փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.37մ (13.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։
☑️ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.098մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ը ներառյալ՝ 9.697մլն. մ³:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն