Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արծրուն Հովհաննիսյանը տնօրինում է շատ մեծ տեղեկատվության». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 14,2022 15:21

Նիկոլ Փաշինյանը կանչվելո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. այսօր այս հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Անպայմա՛ն: Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է: Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: Բա նման հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրենց ձեռից բաց թողեցին, այն էլ ո՜նց, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին: Այսպիսի հնարավորություն Տիգրան Աբրահամյանը կամ մյուս գործընկերները երբեւիցե կունենայի՞ն»:

Հիշեցնենք, որ այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Հարցին՝ 44-օրյա պատերազմին Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչն էր, հիմա քննիչ հանձնաժողովում ներգրավվել է՝ որպես փորձագե՞տ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ նա իսկապես փորձագետ է ու աշխատում է շատ արդյունավետ. «Արծրուն Հովհաննիսյանը տնօրինում է շատ մեծ տեղեկատվության, նա որպես ՊՆ ինֆորմացիայի կրող՝ շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28