Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանին հարցնում էինք, ասում էինք՝ բա դո՞ւ ինչ ես արել՝ որպես մինիստր, ասում է՝ Խաչատուրովն է մեղավոր». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 14,2022 15:12

Երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ստեղծվում էր, Սեյրան Օհանյանը ձեզ ասում էր, որ ՊՆ-ի ներսում արդեն քննություն իրականացվել է, պետք չի, մի քննեք ու բանակը հարվածի տակ մի դրեք, դուք ասում էիք, որ դա չի կարող լինել օբյեկտիվ, որովհետեւ ձեր դեմ չեք կարող ցուցմունքներ տալ, դա կարող է օբյեկտիվ լինել միայն այն դեպքում, երբ հաջորդ իշխանությունները, կամ ընդդիմությունը դա անի: Հիմա ձեր գործողությունները հակասում են մեկը մյուսին: Այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո հրավիրած ասուլիսում Aravot.am-ի այս դիտարկմանն ի պատասխան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Սեյրան Օհանյանը ճիշտ էր ասում՝ այդ վերլուծությունը կա, մենք ծանոթացել ենք այդ վերլուծությանը, բայց մենք իր դեպքում 5 ժամ Սեյրան Օհանյանին ինչի՞ էինք հարցաքննում: Հեն է՝ այդ վերլուծությունը հերիք էր, էլի: Այնտեղ բոլորը մեղավոր էին, բացի իրենից: Երբ որ իրեն հարցնում էինք, ասում էինք՝ բա դո՞ւ ինչ ես արել՝ որպես մինիստր, ասում է՝ Խաչատուրովն է մեղավոր: Այդպես հո չի՞: Հարցից հարց է առաջացել, բա հետախուզության պետին ինչի՞ 2 անգամ հարցաքննեցինք, որովհետեւ հարցից հարց էր առաջացել: Հենց աշխատանքի էֆեկտիվությունը դրա մեջ է: Այսօր ընդդիմությունը հանդես եկավ իր դե՞մ, զգացի՞ք, որ այդ որոշումը իրենք չեն կայացրել: Ես զգացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28