Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի մասին խոսողները մոռանում են, թե ով էր ուղղորդում հոկտեմբերի 27-ի գործի դատավարությունը». Բագրատ Եսայան

Փետրվար 14,2022 14:56

«Մենք տեսնում ենք՝ դատական համակարգի բռնազավթման փորձերը բավականին լուրջ հակազդեցություն են առաջացրել հենց այս համակարգում»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նկատեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

Ըստ նրա՝ այն, ինչ կատարվում է դատական համակարգի հետ, աննախադեպ է: Նա փաստեց. «Աննախադեպ է, երբ դատավորն իր կայացրած արդարադատության ակտի համար կանչվում է պատասխանատվության: Այսպիսի բան չի եղել, քրեական արդարադատության դեմ իրականացվող հանցագործության գլխի տակ սրանք գնում են բոլոր հոդվածներով: Վարչապետի օգնականը մասնագիտական խորհրդատվություն է իրականացնում դատարաններում, դատախազությունում: Սա ուղղակի միջամտություն է արդարադատության իրականացմանը: Աննախադեպ խայտառակություն է»:

Խոսելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասին՝ Բագրատ Եսայանն ասաց. «Նա հայտնի է 1994-ից: Մենք շատ լավ ենք ճանաչում նրան, քանի որ Դաշնակցությանն արգելելու իրավական հիմնավորման ակունքում կանգնած էր այս անձնավորությունը: 28 տարի առաջ դեռևս երիտասարդ և հեռանկարային իրավաբանն այդ նախաձեռնությամբ է հանդես եկել ու հիմնավորել, որ կարող է Դաշնակցության կասեցման իրավական հիմնավորումը տալ: Նա ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի աթոռին է և հիմնավորում է, թե ինչու դատավորներին պիտի ձերբակալվեն: Այս քանակի կարգապահական վարույթների հարուցման նախաձեռնություն և բավարարումներ դեռևս չեն եղել»:

Ըստ Բագրատ Եսայանի՝ Գագիկ Ջհանգիրյանը «մատների վրա խաղացնում է» մյուս բոլոր պաշտոնյաներին: Բագրատ Եսայանի համոզմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը հոկտեմբերի 27-ից հետո մեծ ազդեցություն է ունեցել ՀՀ-ի քաղաքական դաշտի վրա. « Հոկտեմբերի 27-ից հետո նա վեց ամիս շարունակ Նաիրի Հունանյանի հետ համատեղ ֆռռացնում էր ամբողջ քաղաքական համակարգը: Նաիրին այսպիսի ցուցմունք կտա, թե չի տա, սրանք կձերբակալեն, թե՝ ոչ, այս ուղղությամբ կասկածները կխորանան, թե՝ ոչ, սա այն անձնավորությունն է, որից վեց ամիս շարունակ ՀՀ-ի քաղաքական կայունությունն էր կախված: Հիմա, երբ հոկտեմբերի 27-ի մասին խոսողներ են հայտնվել, մոռանում են, թե ով էր ուղղորդում հոկտեմբերի 27-ի գործի դատավարությունը: Այս ամենը նրա հետևանքն է, որ այդ անձնավորությունը չպատժվեց այդ ամենի համար և մինչև 2008-ը մնաց իր պաշտոնին, իր ազդեցության իրավապահ համակարգի և դատախազական համակարգի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28