194 դպրոցի աշակերտները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք բոլորին, այդ թվում երթուղային տաքսի բարձրացող քաղաքացիներին բաժանում էին թռուցիկներ` «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսով: «Մենք պետք է չառանձնանանք մեծերից, պետք է մաքուր պահենք մեր քաղաքը, մենք չենք ուզում խոզանոցում ապրել»,-ասաց դպրոցի սաներից մեկը:
«Մենք պետք չաղտոտենք մեր հայրենիքը, մեր քաղաքը, մեր դպրոցը, եթե մենք չաղտոտենք, ուրիշներն էլ չեն աղտոտի»,-ասաց մեկ ուրիշ երեխա:
Դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ թեեւ դպրոցի հարեւանությամբ դրված են աղբամաններ, բայց դրանց կողքին էլի աղբ է թափված: «Սա իրազեկման դաս էր, նպատակն էր կոչ անել մեծերին, որ մաքուր պահեն քաղաքը, նաեւ մեր դպրոցի տարածքը: Երեխաներն այստեղ կրթություն են ստանում, ու զարմանում են, որ մեր դպրոցի հարեւանությամբ գտնվող կանգառում սպասող մեծերի կողմից աղտոտվում է տարածքը, ի վերջո երեխաներն են այդ աղբը հավաքողները: Նման միջոցառում անցկացնելու մտահղացումը երեխաներինն էր, մեծերս էլ որոշեցինք իրազեկման դաս անել ու տեր կանգնել մեր քաղաքի ու մեր դպրոցի մաքրությանը»,-հավելեց դպրոցի տնօրենը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ