Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող ընդհանրապես մանդատները դնեն, գնան, որեւէ բանի չմասնակցեն այլեւս». Արմեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

Փետրվար 14,2022 14:38

«Ընդդիմությունը կարող է ներկայացնել հրավիրյալների ցանկ: Ամեն անգամ գոռում են, որ չեն կարողանում վարչապետի հետ հանդիպեն, որ պետք է բաց լինի, փակ լինի եւ այլ, կարող էին վարչապետին հրավիրեին ու տային իրենց հարցը: Այդ հանձնաժողովի օբյեկտիվության երաշխավորությունից մեկն այն էր, որ 7/4 հարաբերակցությամբ կար ընդդիմություն-իշխանություն, բա եթե օբյեկտիվությունից եք խոսում, ձեր արածն ո՞ւր է, եկեք ապահովեք այդ օբյեկտիվությունը: Ավելին՝ իրենք փող են ստանում դրա համար, իրենց աշխատանքային պարտավորվածությունն է, որ գային, մասնակցեին հանձնաժողովին ու աշխատավարձ ստանային: Սա էլ էր խրամատ, որ իրենք լքեցին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որից հետո հանձնաժողովի անդամները ասուլիսով հանդես եկան: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մինչ այդ հայտարարություն էին տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Արմեն Խաչատրյանն ասաց, որ «Պատիվ ունեմ»–ի անդամ Տիգրան Աբրահամյանը ամեն անգամ բողոքում է, որ իրեն չեն թողնում առաջնագիծ գնա, մոնիտորինգ անի, հասկանա՝ ինչ է կատարվում. «Բա Տիգրա՛ն Աբրահամյան, սրանից լավ հասկանալու տե՞ղ: Կանչի, հարցաքննի, հասկացի, վերլուծի ու այս երկրի համար մի բան էլ դու արա, առաջ տար»:

Անդրադառնալով ընդդիմության այն փաստարկին, որ այս իշխանության օրոք չի կարող լինել օբյեկտիվ քննություն, քանի իշխանություն է ՔՊ-ն՝ որեւէ հարցում օբյեկտիվություն ակնկալել չենք կարող՝ ասաց. «Բա եթե այդպես է, ուրեմն թող ընդհանրապես մանդատները դնեն, գնան, որեւէ բանի չմասնակցեն այլեւս: Իրենց այս գործողություն ուղղված է ՀՀ-ի դեմ, ՀՀ ազգային անվտանգության դեմ»:

Նշենք, որ այս պահին որեւէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Ամեն անգամ նիստի անդամները տեղում հընթացս կորոշեն՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ ու ում հրավիրեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28