Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական ֆրակցիան կամաց-կամաց վերածվում է մուննաթների ֆրակցիայի». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 14,2022 14:26

Այս հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել՝ արդեն անվստահություն կա հանձնաժողովի նկատմամբ: Դուք ուսումնասիրեցիք ապրիլյան պատերազմը ու հանրությանը չտեղեկացրեցիք, եզրակացությունը չհրապարակվեց, հանրությունը ի՞նչ պիտի իմանա 44-օրյա պատերազմի մասին: Այսօր այս հարցերին ի պատասխան՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի զեկույցը կա, բայց ընդդիմությունը չի կարդում այն:

Հիշեցնենք, որ այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որից հետո հանձնաժողովի անդամները ասուլիսով հանդես եկան: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մինչ այդ հայտարարություն էին տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներից՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ձայնագրությունը ոչ ոք չի լսել՝ ժամանակ չունեն: Գիտեք ինչ, քաղաքական ֆրակցիան կամաց-կամաց վերածվում է մուննաթների ֆրակցիայի, մուննաթներով բան դուրս չի գա: Աշխատանքով պիտի լինի: Մինչեւ նիստը սկսելը՝ ռեւանշի ձգտող մեր գործընկերներն ասում էին՝ ՊՆ-ի աշխատանքային քննարկումը ե՞րբ պիտի անենք: Այդ աշխատանքային քննարկումը ձեր ինչի՞ն էր պետք: Ես գլուխս կախելու որեւէ շարժառիթ չունեմ, որովհետեւ այն աշխատանքը, որն արվեց ԱԺ-ում, բացառիկ էր իր բնույթով: Սերժ Սարգսյանը 5 ժամ հարցերի էր պատասխանում, բա Սերժ Սարգսյանը հետաքրքիր չի՞ այս մարդկանց: Կարող է այնտեղ հետաքրքիր բացահայտումներ կային»:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, ընդդիմադիրների խիղճը չգիտես որտեղ է կորել, իրենք առաջնորդվում են քաղաքական պարտադրանքո՞վ, թե՞ խղճով, գոնե հնարավորություն տային, որ Գեղամ Նազարյանը մասնակցեր՝ որպես զավակ կորցրած ծնող:

Լրագրողները ճշտեցին՝ դուք քառօրյա պատերազմի ուսումնասիրությունը ընդդիմության համար չէիք անում, որ հիմա էլ ասում եք՝ ընդդիմությունն ալարում է կարդա, հանրությունը ե՞րբ է տեղեկանալու՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի, բայց ԱԱԾ, ՊՆ-ն, ԱԳՆ-ն պետական գաղտնիքի հետ կապված վերապահումներ ունեն:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունը որոշել է չմասնակցել այդ աշխատանքներին, որ լեգիտիմության հարց լինի, բայց սխալվել են, որովհետեւ իրենցով չի պայմանավորված լեգիտիմությունը, այլ՝ այն քվեով, որ ժողովուրդը տվել է իրենց. «Մարտի 1-ի հանձնաժողովում մյուսների խնդիրը եղել է գան, գրանցվեն, ոչ մի աշխատանք չտանեն ու հաջողությամբ լքեն մարտի դաշտը։ Հունիսի 7-ին դուրս եկան ու այլեւս չվերադարձան, ես եւ տիկին Սաֆարյանը շարունակեցինք աշխատել: Հիմա թող իրենք գան, մեզ էլ այդ օրը դեն, որ հետո չասեն՝ գող-գող եկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28