Երևանի քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի (Covenant of Mayors – Europe) շրջանակում:
Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր Էներգախնայող LED լուսատուներ: Այդպես, բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները՝ 50 %-ով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն