Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու շտապ բուժօգնության կայան զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո՝ սթրեսային վիճակով պայմանավորված

Փետրվար 14,2022 14:09

Նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագրված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումներ և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։

Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։

Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28